Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը նվազել է պաշտոնակալությունից ընդամենը երեք ամիս անց։ Այս մասին են վկայում YouGov հարցման արդյունքները, հայտնում է AFP-ը։

Մակրոնի վարկանիշը նվազել է 7 կետով, հարցման մասնակիցների միայն 36 տոկոսն է դրական գնահատել նախագահի գործունեությունը, իսկ 49 տոկոսը բացասաբար է գնահատում նրա գործունեությունը։

Հարցումն իրականացվել է հուլիսի 26-27-ը, 1003 մարդու մասնակցությամբ։

Դա հաստատում է Մակրոնի վարկանիշի նվազման միտումը, որն արդեն նկատելի էր անցած հարցման արդյունքներից, որը հուլիսի 17-22 ժամանակահատվածում իրականացրել էր Ifop-ը։

Մակրոնի կենտրոնամետ կառավարությունը հայտնել է 4․5 մլրդ եվրոյի չափով պետական ծախսերի կրճատման մասին, որոնք ուղղված են Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի դուրս գրմանը։