Ժիտոմիրի Սուրբ Միքայելի մայր տաճարում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերներy» ցուցահանդեսը։
Ցուցադրված են ավելի քան երկու տասնյակ առասպելական սրբապատկերներ՝ Ուկրաինայի տարբեր հայկական եկեղեցիներից։ Պաշտամունքային, նշանավոր սրբապատկերնեը, որոնց մասին դարերով առասպելներ են հյուսվել, գիտական աշխատություններ գրվել, այսօր ցուցադրված են Ժիտոմիրում։
Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը AnalitikaUA.net-ին հայտնել է, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բացմանը մասնակցել են Ժիտոմիրի շրջանային պետական աշխատակազմի, հոգեւորականության, հայկական ու լեհական համայնքների ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները։
Էքսպոզիցիան շարժական է ու մինչ այդ ցուցադրված է եղել Կիեւում։ Ժիտոմիրում ցուցահանդեսի նախաձեռնողների ու կազմակերպիչների դերում հանդես են եկել Ուկրաինայի հայերի միությունը, Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքը, նաեւ Սուրբ Միքայելի մայր տաճարի հոգեւոր առաջնորդ Հայր Բոգդանը։




























