Ամերիկուհին իր զուգընկերոջը հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների միջոցով ինքնասպանության դրդելու համար 2.5 տարվա կալանքի եւ 5 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել։ BBC-ն հաղորդում է, որ 20-ամյա Միշել Քարթերը մեղավոր է ճանաչվել Քոնրադ Ռոյի չկանխամտածված սպանության մեջ, որը 2014 թվականի հուլիսին վերջ է տվել կյանքին։
Մեղադրող կողմը համարում է, որ Միշելի գործողությունները սպանլ են Քոնրադին, սակայն նա իր պատասխանատվությունը չի ընդունել։ Դատարանը վճռել է, որ նրա տարիքը (ողբերգության ժամանակ 17 տարեկան էր), հասունության մակարդակն ու հոգեկան հիվանդությունն էական ազդեցություն չեն ունեցել նրա գործողությունների վրա։
Քոնրադ Ռոյը մահացել է ավտոմեքենայում գազի թունավորումից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մահից երկու շաբաթ առաջ Քարթերը նրան հաղորդագրություններ է ուղարկել, որտեղ նրան համոզել է ինքնասպանություն գործել։ Մահվանից մի քանի ժամ առաջ Միշելը գրել էր. «Դու պետք է դա անես, Քոնրադ։ Ընդամենը պետք է միացնես շարժիչը, եւ կլինես ազատ ու երջանիկ»։











