Վենեսուելայի նոր սահմանադիր ժողովի ղեկավարն է դարձել Դելսի Ռոդրիգեսը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա թեկնածությունն առաջարկել է Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դիոսդադո Կաբելյոն։ Առաջին իսկ քվեարկության ժամանակ ժողովի անդամները աջակցել են նրա թեկնածությունը, իսկ նրա տեղակալն է դարձել կոմունաների հարցերով նախկին նախարար Արիստոբուլո Իստուրիսը։ Քվեարկությունն անցել է պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։
Ժողովը, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումով, գումարվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ։ Ընդդիմությունը չի ճանաչում սահմանադիր ժողովի անցած ընտրությունները՝ նշելով, որ դրա գումարումը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով։
Վենեսուելայի գլխավոր դատախազությունը պահանջել է չեղարկել ժողովի աշխատանքի մեկնարկը՝ դա պատճառաբանելով այդ պահանջը մարմնի ընտրական գործընթացում տեղ գտած հանցագործությունների մասին ենթադրությամբ։




























