Միլանում 30-ամյա լեհ Լուկաշ Գերբան առեւանգել է 20-ամյա բրիտանացի մոդելին եւ փորձել է «ստվերային ցանցում» նրան վաճառել 300 հազար եվրոյով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Մոդելին գայթակղել եւ Միլան են բերել ֆոտոսեսիայի պատրվակով, իսկ հանդիպման ընթացքում նրան կետամին են ներարկել, կապկպել ու առեւանգել: Առեւանգողներն աղջկա համար 300 հազար եվրո են պահանջել՝ հակառակ դեպքում սպառնալով սպանությամբ: Այլ աղբյուրների համաձայն էլ՝ նրանք խոստացել են ազատ արձակել աղջկան, քանի որ երեխաներ ունի, իսկ «իրենք մայրերին չեն առեւանգում:

La Stampa-ի փոխանցմամբ՝ Լուկաշը մոդելի գործակալից 300 հազար դոլար է պահանջել, ի վերջո համաձայնության են եկել 50 հազարի հարցում, որը Լուկաշին պետք է փոխանցեին բրիտանական հյուպատոսության մոտ: Այստեղ էլ ձերբակալել են Լուկաշին, սակայն զոհը հայտնել է, որ առեւանգողները երկուսն են եղել: Երկրորդ չարագործին որոնում են: