ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի շփվել լրագրողների հետ Մանիլայում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։

Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպումից անմիջապես հետո ամերիկացի դիվանագետը ավտոմեքենայով հեռացել է։

Գործակալությունը նշել է, որ հանդիպումից առաջ ոչ Թիլերսոնը, ոչ Լավրովը չեն պատասխանել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին։