Թուրքիայի եւ Ավստրալիայի իշխանությունները սկսել են Etihad Airways ավիաընկերության օդանավում ահաբեկչություն նախապատրաստելու հանգամանքների համատեղ հետաքննությունը։ Haber 7 հեռուստաալիքը նշում է, որ  այս մասին ասվում է Թուրքիայի անվտանգության վարչության հայտարարությունում։ 

«Երբ տեղեկացանք այն մասին, որ Սիդնեյում ձերբակալվածներից առգրավված պայթուցիկը ենթադրաբար Թուրքիայից են բեռնատար չվերթով Ավստրալիա առաքել, սկսվել է այդ միջադեպի համատեղ հետաքննությունը»,-ընդգծվում է հայտարարությունում։

Անցյալ շաբաթվա վերջում ոստիկանությունը ինքնաթիռում պայթյուն կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալել է Սիդնեյի չորս բնակչի։