Ֆրանսիայի Տուլոն քաղաքի քրեական բաժնի աշխատակիցը երկու մարդու է սպանել, այդ թվում՝ իր կնոջ սիրեկանին։ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Parisien պարբերականը, գրում է, որ այդ ընթացքում նա արձակուրդում է գտնվել հիվանդության պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշեր։ Տղամարդը ներխուժել է կնոջ ենթադրյալ սիրեկանի տուն եւ սպանել երկու հրշեջի ու ինքնասպանություն գործել։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդն արձակուրդում է գտնվել, սակայն իր մոտ ծառայողական զենք է պահել։