Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորում է ստացել պայթյունի հետեւանքով, որը որոտացել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Բինիխիսար թաղամասում, հայտնում է «Սինհուան»։
«Ականապատված մեքենան փորձել է մխրճվել աֆղանյան ԶՈՒ-ի ավտոշարասյան մեջ, սակայն չի հաջողվել, քանի որ ժամանակից շուտ է պայթել»,- հայտնել է անվտանգության ծառայությունում պարբերականի աղբյուրը։
Մահապարտը մահացել է տեղում, իսկ երեք անցորդներ վիրավորում են ստացել։




























