Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին փոխհրաձգության հետեւանքով զոհվել է պակիստանցի 4 զինծառայող, հայտնում է AP-ն։ Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» խմբավորումը։

Ըստ Պակիստանի զինվորականների հայտարարության՝ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը՝ սպանվել, մի ահաբեկչի հաջողվել է ողջ գերեվարել։