Մաքսանենգը, որը Եմենի ափերի մոտ պարեկային նավ էր նկատել, ստիպել է 160 մարդու ցատկել այն նավակից, որով նա նրանց տեղափոխում էր Պարսից ծոցի երկրներ։ Այս մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը։ Սա մեկ օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
13 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարներին հաջողվել է ջրից հանել վեց մարմին։ Նախօրեին Սոմալիից ու Եթովպիայից 29 փախստականներ ու միգրանտներ են խեղդվել, այն բանից հետո երբ նրանց ստիպել են ջրի մեջ ցատկել։ 22 մարդ էլ անհետ կորած է համարվում։




























