Եմենում խոլերայով հիվանդացության դեպքերի թիվը հասել է 500 հազարի։ ԱՀԿ տվյալներով՝ ամեն օր խոլերայով վարակվում է մոտ 5 հազար մարդ, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։
Համաճարակը երկրում սկսվել է ապրիլի վերջին։ Մի քանի ամսում հիվանդությունը խլել է առնվազն 2 հազար եմենցու կյանքեր։ Հիվանդության սրընթաց տարածման պատճառը զինված հակամարտությունն է, ջրամատակարարման խափանումներն ու հակասանիտարական պայմանները։




























