SpaceX ընկերությունը Falcon 9 հրթիռակրի օգնությամբ Dragon տիեզերական բեռնատարը ուղարկել է Միջազգային տիեզերական կայան, հայտնում է ՌԲԿ-ն։

Հրթիռակրի թռիչքի ժամանակ անջատվել է գլխավոր շարժիչն ու առանձնացել է հրթիռի առաջին աստիճանը։ Երկրորդ աստիճանը հաջողությամբ տիեզերանավը դուրս է բերել Երկրի ուղեծիր։ Այս պահին Dragon-ը մոտենում է Միջազգային տիեզերակայանին։ Կայանի հետ տիեզերանավի ամրակցումը ծրագրված է օգոստոսի 16-ին։