ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում հայտնաբերել են մեկ ամիս առաջ անտառում կորած աջկան, հաղորդում է The Independent-ը։
Լիզա Թերիսը՝ Լուիսվիլլ քաղաքի 25-ամյա բնակչուհին, այդ ընթացքում շուրջ 23 կգ քաշ է կորցրել։ Նրա մարմինը պատած էր բազմաթիվ քերծվածքներով։ Նրա մոտ ոչինչ չի եղել՝ ոչ պայուսակ, որ հեռախոս, ոչ կոշիկներ։
Թերիսը կորել է, երբ երկու տղամարդկանց հետ անտառ է գնացել։ Նրանք որոշել էին կողոպտել որսորդական տնակը, աղջիկը հրաժարվել է մասնակցել եւ լքել է խումբը։ Կորելով՝ նա ջուր է խմել գետից, սնվել հատապտուղներով ու սնկերով։ Իրավապահները փաստի առթիվ հետաքննություն են սկսել, սակայն մանրամասները դեռ չեն հրապարակում։
Թերիսի քույրը՝ Էլիզաբեթն ասել է, որ իրենց ընտանիքը շատ երջանիկ է քրոջ գտնվելու կապակցությամբ։


























