СООР շվեյցարական սուպերմարկետների ցանցը օգոստոսի վերջին կսկսի միջատներից պատրաստված կոտլետներ եւ տեֆտելիներ վաճառել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասի ասվում է COOP-ի կայքում։

Կոտլետներն ու տեֆտելիները որոնց բաղադրության մեջ 31 տոկոս ալյուրոդի միս կա, վաճառքում կհայտնվեն օգոստոսի 21-ից՝ Ժնեւում, Բազելում, Բերնում, Լոզանում, Վինթերթուրում, Լուգանոյում եւ Ցյուրիխում գտնվող խանութների ցանցում։

Միջատներով պատրաստված սնունդը հարուստ է սնուցիչ նյութերով, տնտեսում է բնական ռեսուրսները եւ հեշտութամբ է ներառվում ժամանակակից սննդակարգում։

Շվեյցարիայի օրենսդրությունը թույլ է տալիս մթերքների վաճառքը, որոնց բաղադրության մեջ ներառված են ծղրիդներ, լուսատիտիկներ կամ ալյուրորդեր, սակայն արտերկրից դրանց ներկրումն արգելված է։