ԱՄՆ-ում վաճառքի է դրվել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթների հավաքածուն՝ ծաղրանկարիչ Շեննոն Ուիլերի նկարզարդումներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Sh*t My President Says: The Illustrated Tweets of Donald J. Trump վերնագրով հավաքածուի անոտացիայում գրված է․ «Ֆրանքլին Դելանո Ռուզվելտն ուներ ռադիո, Ջոն Քենեդին՝ հեռուստատեսություն, Թրամփն ունի Twitter։ Ծաղրանկարիչ, Էյզերի մրցանակաբաշխության դափնեկիր Շեննոն Ուիլերը տարբեր կերպարներով պատկերում է նախագահին, որն իր մտքերը արտահայտում է 140 նիշ պարունակող գրառումներով»։

Հավաքածուի հեղինակի կարծիքով՝ Թրամփի թվիթներն օգնում են բացահայտել ու հասկանալ ԱՄՆ 45-րդ նախագահի բնավորության առանձնահատկությունները, առավել եւս որ նրան շատերը անկանխատեսելի են համարում։

«Ես ուզում եմ ոչ միայն Թրամփի ծաղրանկարներն անել, այլեւ հասկանալ նրա հայացքները, հասկանալ , թե որքանով են դրանք համապատասխանում նրա կողմնակիցների ձգտումներին։ Նրա սեփական բառերի օգնությամբ ես ուզում եմ ցույց տալ, թե որքանով է նա հակասում ինքն իրեն ու ստիպում ընթերցողին կասկածել ճշմարտությանը։ Դրա համար էլ ես նան պատկերում եմ մեկ որպես հեքիաթային մարդակեր- հսկա, մեկ որպես քմահաճ, ինքնասեր ու երես առած երեխա»,- պարզաբանում է ծաղրանկարիչը։

Գիրքն արժե 9․16 դոլար, այն կարելի է պատվիրել Amazon-ում։