Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության Բեշիքթաշ-Բուրսասպոր հանդիպմանը նախորդել են երկու ակումբների երկրպագուների բախումները: Երեք ֆուտբոլասերներ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Reuters-ը հաղորդում է, որ Բեշիքթաշի հազարավոր ֆանատներ կարողացել են ճեղքել ոստիկանների շղթան եւ քարերով ու շշերով հարվածել Բուրսասպորտի երկրպագուներին: Հանդիպումը կայացել է եւ ավարտվել է Բեշիքթաշի 1:0 հաղթանակով:

Երկու ակումբների երկրպագուների թշնամանքը սկսվել է 2003-ին, երբ Բեշիքթաշը պարտվեց բարձրագույն խմբում մնալու պայքարում Բուրսասպորի անմիջական մրցակցին եւ Բուրսասպորը լքեց ուժեղագույնների լիգան: