Ամերիկյան Լոկպորտ քաղաքում ոսկերչական խանութի սեփականատեր Ռիչարդ Տիշը գենդերային սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա խանութի վրա հայտարարություն է փակցրել ու գրել , որ որոնում է օգնականուհիների, բայց դիտարկվելու են միայն «ի ծնե կանանց» թեկնածությունները, հայտնում է USA.ONE-ը։

Շատերը համարում են, որ Տիշը չափն անցել է, ու այդ կապակցությամբ նրան արդեն մի քանի օր է դժգոհություն են հայտնում սոցցանցերում կամ էլ պարզապես նրա խանութ այցելելով։ «Դա կոպիտ է, ստորացուցիչ ու անընդունելի»,- գրել է սոցցանցում տեղի կանանցից մեկը՝ Վալերի Բլանշետը։ Տղամարդն իր հայտարարությունը «հեգնական» է անվանում ու հավելում, որ ինքը, որպես նախկին ծովային հետեւակային, այդ ձեւով բողոքում է հարկահավաքության դեմ, որոնք հատկացվում են զինծառայողների սեռափոխության վիրահատությունները վճարելուն։  Երբ նրան հարցրել են, թե ինչ կարիք կար դա հենց այս պահին անել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարդ իրավճակը, Ռիչարդ Տիշը ասել է, որ հիմա ճիշտ ժամանակն է։ «Բայց եթե լուրջ՝ ապա ես այդպես նաեւ նոր հաճախորդների եմ գրավում։ Մարդիկ գալիս են, կարծելով, թե ես դեմ եմ տրանսգենդերներին, բայց իրականում այդպես չէ»։ Ռիչարդը հրաժարվել է հանել այդ հայտարարությունը, ասելով , որ դա իր «սեփականությունն է»։