Նիգերիայի նախագահ Մոհամմեդ Բուհարին առնետների ներխուժման պատճառով ստիպված է եղել իր գրասենյակից հեռանալ եւ առաջիկա 3 ամիսներին տանից կաշխատի, հայտնում է BBC-ն: 

Բուհարին վերջերս է վերադարձել Մեծ Բրիտանիայից, որտեղ 3 ամիս բուժվում էր: Սակայն, ինչպես լրագրողներին ասել է կառավարության ներկայացուցիչ Գարբա Շենուն, նախագահական գրասենյակ են ներխուժել կրծողները եւ կրծել կահույքը, վնասել օդափոխման համակարգը:

Շենուի խոսքով՝ նախագահը տանը լավ սարքավորված գրասենյակ ունի եւ կարող է այնտեղից շատ լավ աշխատել: