Ավստրիային, Գերմանիային, Դանիային եւ Շվեդիային, նաեւ Նորվեգիային Եվրամիության տրամադրած ապօրինի միգրացիայի դեմ պայքարի նպատակով Շենգենյան գոտում ներքին սահմանների հսկողության արտակարգ միջոցառումները մինչեւ 6 ամսով երկարացնելու թույլտվությունը չի երկարաձգվի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թովե Էրնսթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ապրիլին ԵՄ գործադիր կոլեգիան նշված 5 երկրներին խորհուրդ էր տվել 6 ամսում աստիճանաբար չեղարկել ժամանակավոր հսկողությունը, որը մտցվել էր 2015 թվականին միգրանտների աննախադեպ հոսքի պատճառով: Եվրահանձնաժողովի հրահանգներին աջակցել էր ԵՄ Խորհուրդը:

«Սա երկարաձգման վերջնական ժամկետն է»,- լրագրողներին ասել է Էրնսթը: