Գերմանական Stern հանդեսն իր շապիկին հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը, որը փաթաթված է ամերիկյան դրոշով եւ նացիստական ողջույնի ձեւով առաջ է մեկնել աջ ձեռքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նկարի կողքին հոդվածին հղում է կատարված աչքի ընկնեղ խոշոր տառերով՝ «Նրա պայքարը» (Sein Kampf), ակնհայտորեն նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծրագրային «Իմ պայքարը» (Mein Kampf) աշխատության նմանությամբ: Stern-ի հոդվածը նվիրված է Միացյալ Նահանգներում աջ արմատականների ելույթներին Թրամփի արձագանքին:

Չնայած Գերմանիայում նացիստական խորհրդանիշներն արգելված են, գերմանական մամուլն այն ակտիվորեն օգտագործում է սուր քաղաքական թեմաներով քննադատական հոդվածներ գրելիս: Օրինակ՝ 2015-ի մարտին Հունաստանի ռազմական տուգանքների վերաբերյալ բանավեճերի ընթացքում Spiegel-ը շապիկին ֆոտոկոլաժ էր հրապարակել, որում կանցլեր Անգելա Մերկելը պատկերված էր Ակրոպոլիսի մոտ վերմախտի սպաներով շրջապատված: