Թուրքիայում գյուլենականների ունեցվածքների գործով դատավարությանը պաշտպանական ճառով հանդես է եկել Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Հուսեյն Ավնի Մութլուն դատարանում հայտարարել է, թե ինքը կապ չունի գյուլենականների հետ եւ առավել եւս տեղյակ չի եղել ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մասին։ «Եթե հեղաշրջումը հաջողվեր, այդ ժամանակ էլ նրանք էին ինձ բանտարկելու։ Հեղաշրջումը չի հաջողվել, կրկին ինձ բանտարկել են։ Ոչ Քրիստոսին եմ կարողացել օգուտ տալ, ոչ էլ Մովսեսին»,-ասել է Հուսեյն Ավնի Մութլուն՝ հասկացնելով, որ չի կարողացել գոհացնել ոչ գյուլենականներին, ոչ էլ Էրդողանի կողմնակիցներին։

Նշենք, որ Հուսեյն Ավնի Մութլուի համար մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկում։ Ստամբուլի նահանգապետ եղած ժամանակ Հուսեյն Ավնի Մութլուն պարբերաբար այցելել է հայկական դպրոցներ ու եկեղեցիներ։