Օգոստոսի 24-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 55 շենքի տանիքի թիթեղյա ծածկն ուժեղ քամուց թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 2 քմ):