Արագընթաց տրանսպորտային Hyperloop փորձնական համակարգի փորձերի ժամանակ հաջողվել է զարգացնել մինչեւ 355 կմ/ժամ արագություն, փոխանցում է BBC-ն:
Նախորդ՝ 324 կմ/ժամ ռեկորդը, որը սահմանել էր մեկ այլ փորձնական մոդել, պահպանվել է ընդամենը մեկ օր:
Hyperloop համակարգը պարկուճները տեղավորում է տրանսպորտային թունելի մեջ՝ այդտեղից դուրս մղված օդով եւ ձգտում է դրանց շատ մեծ արագություն հաղորդել, որ ուղեւորների եւ բեռների համար ճանապարհի ժամանակը կրճատի: Համակարգի էնտուզիաստները պնդում են, որ սարերի ետեւում չէ ժամանակը, երբ հնարավոր կլինի զարգացնել մինչեւ 1000 կմ/ժամ արագություն:
Ներկայումս մշակվող նոր տրանսպորտային Hyperloop համակարգի գաղափարը դեռեւս 2013 թվականին առաջինն առաջարկել է Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Այս շաբաթ Լոս Անջելեսի արվարձաններում, մեկ մղոն երկարությամբ հատուկ վարժարանում անցկացվել են փորձնական գնացքների առաջին փորձարկումները: Ամենաարագը Գերմանիայից ուսանողների խմբի կառուցած գնացքն էր:




























