Volkswagen կոնցեռնը Deutsche Telecom ֆիրմայի հետ համատեղ մշակել է նոր ֆունկցիա տեղեկատվական ժամանցային համակարգերի համար՝ «խելացի տան» հեռակառավարում։ Դեմո տարբերակը ներկայացրել են Բեռլինում IFA 2017 էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ։

e-Golf-ի օրինակով ընկերությունը ցույց է տվել, թե ինչպես կարող է մեքենան դառնալ «իրերի համացանցի» մի մասը։

Ֆունկցիան աշխատում է MirrorLink-ի աջակցությամբ Android-սմարթֆոնի ու  Volkswagen Car-Net App Connect հատուկ հավելվածի առկայության դեպքում։

Դրա միջոցով հնարավոր է հեռակա կառավարել Deutsche Telecom –ի մշակած SmartHome-ի լուսավորության, ջեռուցման, հսկողության համակարգերն ու կենցաղային տեխնիկան։

Ընկերությունը վստահեցնում է, որ այս գործառույթն արդեն աշխատում է Volkswagen-ի ցանկացած մոդելի վրա ու արդեն այս ամսվանից հասանելի կլինի Magenta SmartHome –ով կառավարվող տների սեփականատերերի համար։