Երկրորդ համաշխարհային պատերազմի հրետանային դիրքերում բրիտանացի հնագետները հայտնաբերել են 1932 թ․ թողարկված MG J2-ի կմախքը։ Այս մասին ասվում է Wessex Archaeology մասնավոր ընկերության հաղորդագրության մեջ, որը զբաղվում է հնագիտական պեղումներով։
Մեքենան գտել են նախկին Թագավորական հրետանային ուսումնարանի տարածքում, որը գտնվում է Լարկհիլ քաղաքից ոչ հեռու։
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում նորից ուզում են զարգացնել Լարկհիլը, այնտեղ ծրագրում են տեղափոխել այն զորքային ստորաբաժանումներ, որոնք հիմա Գերմանիայում են գտնվում։ Նոր համալիրի կառուցումից առաջ հրավիրել էին հնագետներին, որոնք էլ հենց հայտնաբերել են մեքենան։




























