Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահան Դ.-ն նույն օրը՝ ժամը 10.30-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 1936 թ. ծնված Արտավազդ Ա.-ի գրպանից գողացել է գումար:

Վահան Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 19.30-ին, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1981 թ. ծնված Գայանե Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 70.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: