Ուկրաինայի իրավապահները հայտնաբերել են մանկապարտեզից գողացված նորածնին: Հանցանքի մեջ կասկածվող կինը ձերբակալվել է, հաղորդում է «Ուկրաինական պրավդա»-ն:

ՆԳ նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ կինը հանցակից է ունեցել: Երկուսին էլ ձերբակալել են:Երեխայի վիճակը նորմալ է, ասել է Ավակովը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան,  Օբոլոն շրջանի N606 մանկապարտեզում:

Հայրը  աղջկան սայլակում թողել էր առաջին հարկի աստիճանների տակ եւ գնացել խումբ: Վերադառնալով՝ նա սայլակը դատարկ էր գտել:

Գողացողին նկարահանել են տեսախցիկները: ՆԳՆ-ում նշել են, որ կինը երկար ժամանակ հետեւել է աղջկա հորը: