Իսպանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մոտ 800 բրիտանացի զբոսաշրջիկների դեմ,  որոնք Բալեարյան կղզիներում հանգստանալուց հետո կեղծ սննդային թունավորումից էին բողոքել։

Զբոսաշրջիկներն այդպիսով ցանկանում էին ապահովագրական ընկերություններից փոխհատուցու ստանալ, հայտնում է DW-ն։

Գերմանական գործակալություն հաղորդում է, որ ոստիկանությունը 77 ընկերություն է հայտնաբերել, որոնք մասնագիտանում էին խարդախությունների վրա։

Զանգվածային խարդախությունը հնարավոր էր դարձել բրիտանական  օրենսդրության շնորհիվ, որը առողջապահական ընկերությունների համար պարտադիր չի համարում բժշկական տեղեկանքների տրամադրումը, եւ թույլ է տալիս որեւէ հյուրանոցում ապրելուց հետո 3 տարվա ընթացքում բողոք ներկայացնել։