ՌԴ Բասկետբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Յուլիա Անիկեեւայի նկատմամբ, ով նախօրեին ՌԲՖ միջոցների յուրացման գործով իր դատավճռի հրապարակումից հետո փախել էր տնային կալանքից, հետախուզում է հայտարարվել:
ՌԲՖ նախկին ղեկավար Յուլիա Անիկեեւայի եւ ֆեդերացիայի մահացած գլխավոր հաշվապահ Միխայիլ Քոչարյանի դատավճռի հրապարակումը նախատեսված էր երկուշաբթի՝ 11:00-ին, Մոսկվայի Չերտանովսկի դատարանում:
Դատավոր Յուլիա Չերնիկովան դատավճիռը հրապարակել է՝ սկսելով Միխայիլ Քոչարյանից:
43,8 մլն ռուբլու յուրացման մեջ նրա մեղքը ճանաչելով՝ դատարանը ամբաստանյալի մահվան կապակցությաբ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:
Դատարանը Անիկեեւային մեղավոր է ճանաչել երկու կետով՝ ֆեդերացիայից 2013-2015 թվականներին 42,8 մլն ռուբլի յուրացնելու համար եւ յուրաքանչյուր կետով նրան 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել։


























