Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, դատապարտեց ուկրաինացի պատգամավորի նկատմամբ մահափորձը:
Նիստի մեկնարկին ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանը հայտնեց, որ ուկրաինական ԶԼՄ-ները երեկ հայտարարել են, որ երեկոյան մահափորձ է իրականացվել ուկրաինացի պատգամավորի Իգոր Մասինչյուկի նկատմամբ:
«Ես հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավարն եմ եւ մեր խմբի անունից և մեր գործընկերների անունից խստորեն դատապարտում ենք արարքը, կան վիրավորներ և մեկ զոհ, ցավակցում ենք զոհի ընտանիքին: Միևնույն ժամանակ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և հանդարտություն»,-ասաց նա:



























