Մեծ Բրիտանիայում կայացել է Rolls-Royce–ի՝ Eurofighter Typhoon կործանիչի շարժիչով հագեցած Bloodhound Supersonic Car գերձայնային մեքենայի առաջին փորձարկումը, հայտնում է Newsru–ն։

13-մետրանոց բոլիդը Նյուքվեյի օդանավակայանից 2 փորձնական մեկնարկի ժամանակ 8 վայրկյանում զարգացրել է 322 կմ/ժ արագություն, փոխանցում է  ВВС–ն։

Bloodhound SSC–ի ստեղծողները հույս ունեն, որ այն կդառնա աշխարհում առաջին մեքենան, որը կկարողանա գերազանցել 1609 կմ/ժ արագությունը։ Bloodhound SSC–ի  հետագա փորձարկումները կընթանան ՀԱՀ–ում։