RM Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել BMW Z8 ռոդստերը, որը նախկինում պատկանում էր Apple-ի  ղեկավար Սթիվ Ջոբսին։ 24 462 կմ վազքով մեքենան պլանավորվում է վաճառել 300-400 հազար դոլարով, փոխանցում է Motor-ը։

Ջոբսը ռոդստերը գնել էր Oracle-ի նախկին գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնի խորհրդով։ Նրա կարծիքով մեքենան, ինչպես եւ  Apple-ի արտադրանքը, ժամանակակից ինժեներիայի եւ էրգոնոմիկայի խորհրդանիշն են։

Մեքենան արտադրվել է 2000-ի ապրիլի 1-ին։ Ռոդստերը ամերիկյան շուկայում մոդելի 85-րդ օրինակն էր եւ հաճախորդին հանձնված 67-րդ մեքենան։

BMW Z8-ն արտադրվել է 1999-2003թթ․։ Ընդհանուր առմամբ պատրաստվել էր 5703 նմուշ։