Գրավի դիմաց ազատ արձակված WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը մանրամասներ է պատմել իր բանտարկության մասին: Նրա խոսքով, իերն մի քանի անգամ խցից խուց են տեղափոխել, ընդ որում խցի պայմանները գնալով վատացել են:

Սկզբում Ասանջին տեղավորել են նախնական կալանքի խցում, հետո նրան տեղափոխել են Onslaw թեեւ, որտեղ գտնվում են բանտարկյալների եւ բանտի պահապանների համար վտանգ ներկայացնող 350 կալանավորներ: Նրանք դատապարտվել են սեռական բնույթի հանցագործությունների եւ երեխաների սպանությունների համար:

Երբ պարզ է դարձել, որ Ասանջի կյանքն ու առողջությունը ակնհայտ սպառնալիք տակ է, բանտի վարչակարգը նրան տեղափոխել է մեկուսացված տարածք, որտեղ պահվում են ամենաանհնազանդ բանտարկյալները:

«Ես օրեր շարունակ միայնակ նստել են խցում: Հարեւան խցերում պահում էին վայրենի արվամոլների, որոնք ողջ գիշեր գոռգոռալով պատմում էին իրենց հանցագործությունների մասին: Ամբողջ գիշերներ ես ստիպված էի լսել նրանց գոռգոռոցը»,- պատմել է Ասանջը:

Միաժամանակ Ասանջը նշել է, որ բանտարկության օրերին զգացել է, թե ինչ մեծ է հասարակության աջակցությունը: Նրա խոսքով, անգամ բանտի պահապաններն իրենց համերաշխությունն էին հայտնում իրեն: Նրանցից մեկը Ասանջին է փոխանցել մի գրություն, որտեղ գրված է եղել. «Ես աշխարհում երկու հերոս ունեմ, մեկը Մարտին Լյութեր Քինգն է, մյուսը՝ Դուք եք»:

Ասանջըն ընդգծել է, որ վճռական է տրամադրված, թեեւ իր հասցեին ուղղված սպառնալիքներն աճում են: Ընդ որում, սպառնում են ոչ միայն անձամբ իրեն, այլ նաեւ իր փաստաբանին, երեխաներին: Դրանց մեծ մասը ստացվում է ԱՄՆ զինված ուժերից: