ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը, որն անթույլատրելի է համարում ռասիզմի գաղափարի քարոզչությունը եւ, մասնավորապես, նացիզմի հանցագործությունների հետ կապ ունեցող անձանց հերոսացման փորձերը:
Փաստաթղթին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Պալաուն եւ Մարշալյան կղզիները: 52 երկրներ, այդ թվում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Եվրամիության երկրները ձեռնպահ են մնացել: Կողմ է քվեարկել 129 պատվիրակություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























