Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երկօրյա պաշտոնական այց է կատարել Վրաստան:

Այցի շրջանակներում նա հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Վարձելաշվիլիի հետ, եւ սպորտի ու երիտասարդության հարցերի ոլորտում համագործակցության խորացման հուշագիր ստորագրել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել սպորտային միջոցառումներ կազմակերպել՝ առողջ կենսակերպի եւ սպորտային գործունեությանը նպատելուն համար:

Թբիլիսի այցի շրջանակներում հայ նախարարն այցելել է լողավազանային կենտրոն, ռեգբիի մարզադաշտ եւ մարզասրահ, որտեղ ձյուդո են պարապում:

Կողմերը պատասխան այցի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Այցն իրականացվել է վրացական կողմի հրավերով: