Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դեկտեմբերի 22-ին տնտեսական քաղաքականության գծով իր տեղակալ է նշանակել «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Անդրեյ Շարոնովին: Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Շարոնովն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ քաղաքապետի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Վերջինս Մոսկվայի ներկայացուցիչը կլինի Ռուսաստանի հանրային խոհրդում: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, Մոսկվայի վարչակազմում փոխքաղաքապետի պաշտոնում երբեք չի եղել աշխատանքային այսպիսի բազմազան փորձ ունեցող գործիչ:

Երբ Շարոնովը 2007-ին սկսել է աշխատել է «Տրոյկա դիալոգ»-ում, այդ ընկերության նախագահը Ռուբեն Վարդանյանն է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուբեն Վարդանյանը Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացրել` մասնավորապես Տաթեւի մենաստանի վերականգնման ուղղությամբ, Տաթեւի` աշխարհում ամենաերկար ճոպանուղու, ինչպես նաեւ Դիլիջանի անգլիական թեքումով դպրոցի կառուցման նախագծերը: