Երեւանցի 23-ամյա երիտասարդը կասկածվում է համակարգչային տեխնիկայի գործադրմամբ հափշտակություն կատարելու մեջ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 15-ին առեւտրային կազմակերպություններից մեկի տնօրենը հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ոմն Հարութ Եղյան գրանցվել եւ արտասահմանյան բանկի կողմից այլ անձանց բանկային քարտերով ապրանքներ է պատվիրել, բանկը կազմակերպությանը ներկայացրել է վճարված գումարի վերադարձի պահանջ, արդյունքում կազմակերպությանը պատճառվել է 430 ԱՄՆ դոլար վնաս:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձը Երեւանի բնակիչ, 23-ամյա Հարություն Բաղյանն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ներկայացրել քաղաքացիների բանկային քարտերի տվյալներով գնումները: Քննության տվյալների համաձայն՝ Բաղյանը համակարգչային խաղերից մեկի համար ինտերնետային խանութ է հիմնել, որը հնարավորություն է տալիս գնել տարբեր պիտույքներ: Սակայն, այն իրականում կեղծ ինտերնետային խանութ է եղել, որտեղ քարտապաններն ապրանք գնելու համար գրանցել են իրենց բանկային քարտերի տվյալները, իսկ Հարությունն էլ տիրացել է քարտապաննների տվյալներին եւ տարատեսակ խանութներից ապրանքներ է գնել:

Հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: