Թուրքիան նպատակ է դրել Օլիմպիական խաղերն անցկացնել Ստամբուլում:

«Մեր առջեւ գերակա նպատակ է դրված՝ հասնել Ստամբուլում օլիմպիական խաղերի անցկացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ձգտում են բարձր մակարդակով անցկացնել համաշխարհային եւ եվրոպական առաջնությունները մեր երկրում»,- Բաքվում հայտարարել է Թուրքիայի սպորտի նախարար Յունուս Ակգյուլը:

Նրա խոսքով, այսօր Թուրքիայում հատուկ ուշադրություն է դարձվում սպորտին, երկիրը բազմիցս ընդունել է մարզական առաջնություններ, հաղորդում է Trend-ը: