Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցած ճանապարհային պատահարի 2 վարկած է դիտարկվում՝ վարորդը ավտոբուսի կառավարումը կորցրել է կամ այն սարքին չի եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ քաղաքային վարչությանը:
«Ստուգման ընթացքում դիտարկվում են տեղի ունեցածի հետեւյալ վարկածները՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, տրանսպորտային միջոցի ոչ սարքին լինելը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, տարբեր տեղեկություններով՝ մոտ 15 մարդ վնասվածքներ է ստացել: Ավտոբուսի վարորդը ձերբակալված է:
«Մոսավտոտրանս»-ում պատմել են բազմության մեջ մխրճված ավտոբուսի վարորդի մասին. «Վարորդը «Մոսավտոտրանս»-ում է աշխատում 2000 թվականից, Ռուսաստանի քաղաքացիություն ունի»:
«Նախնական տեղեկությոններով՝ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով 5 մարդ մահացել է, 3-ը հեսպիտալացվել են: Ներկայումս պատահարի վայրում աշխատում են Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները: Ներգրավված են նաեւ այլ օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ:











