Սոչիի ոստիկանությունը փնտրում է վարորդի, որը մասնակցել է փողոցային վեճին: Կռվի ընթացքում, որը նկարահանել է տեսախցիկը, հանցագործը նստել է Mercedes Gelandewagen-ի ղեկին եւ սկել է ճնշել իր հակառակորդներին:

Հետախուզում է հայտարարվել Ռոման Մամեդ օղլի Մահմուդոբի նկատմամբ:

Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հայտնել է, որ հենց նա է նստած եղել ղեկին:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին՝ մոտ 02:00-ին:

Ականատեսները հեռախոսով նկարահանել են, թե ինչպես է Mercedes Gelandewagen-ը ընկել հետիոտնի հետեւից:

Այնուհետ նա դուրս է եկել մեքենայից եւ կռվի մասնակցել: Կռվի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում:

Ոստիկանությունից հաղորդել են, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել երկու մարդ: