Թուրքիայի քրդաբնակ Շրնաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միջադեպ է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Շրնաքում Էրդողանը ելույթի համար բարձրացել է բեմի վրա, որի ընթացքում  մի տղամարդ հանկարծակի փաթաթվել է Էրդողանին։ Վերջինս մի պահ խառնվել է իրար։ Նախագահի թիկնապահները արագ հեռացրել են տղամարդուն։

Նա ասել է, թե պարզապես ցանկացել է փաթաթվել նախագահին։