Ֆրանսիայի Նանսի քաղաքում ավարտվեց շախմատի մրցաշարը, որի մասնակիցները հինգ օրում խաղացին ինը դասական պարտիա: Վաստակելով 7 միավոր` միանձնյա հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը:
Կեսական միավոր են հետ մնացել ֆրանսիացի Մեթյու Կորնեթը, բելգիացի Վադիմ Մալախատկոն, լյուքսեմբուրգցի Ալբերտո Դավիդը եւ վրացի Թոռնիկե Սանիկիձեն:




























