Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «լիովին համաձայն» է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանն ուղղված պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ գործակալությանը, փոխանցում է AP-ն: Նա աջակցել է նաեւ պաղեստինցիների օգնությունը կրճատելու Թրամփի սպառնալիքներին:

Նրա խոսքով ՄԱԿ Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությունը «մշտնջենական է դարձնում պաղեստինցի փախստականների խնդիրը» եւ «վերադառնալու իրավունքը, որպեսզի ոչնչացնի Իսրայել պետությունը»:

ԱՄՆ-ն ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության խոշորագույն դոնորն է, որն օգնում է պաղեստինցի փախստականներին: Ամերիկյան օգնության դադարեցումը կարող է արագացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես Գազայի հատվածում, որտեղ բնակիչների մեծ մասը գործակալության աջակցությունն ստանալու իրավունք ունեն: