Վրաստանի բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «տարվա մարդ» է հայտարարվել, հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Տարվա մարդ» տիտղոսին հավակնել են նաեւ Թբիլիսիի քաղաապետ Գիգի Ուգուլավան, արտախորհրդարանական ընդդիմադիր «Մեր Վրաստանը՝ ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ընդիմադիր «Քրիստոնյա-դեմոկրատներ» խմբակցության նախագահ Գեորգի Թարգամաձեն եւ վերջերս ձեւավորված Վրացական կուսակցության խորհրդի անդամ Սոզար Սուբարին։





























