Դեկտեմբերի 26-ին կյանքի 80-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը:
Հանդիսատեսի ճանաչումն ու սերը դերասանը նվաճեց 1961-ին, երբ հրաշալի մարմնավորեց տիրացու Կիրակոսի դերը «Նվագախմբի տղաները» ֆիլմում:
Հանդիսատեսը դեռ երկար կհիշի նրա դերերը այնպիսի հայկական ֆիլմերում, ինչպիսիք են «Քաոս», «Հող եւ ոսկի», «Հարսնացուն Ջերմուկից» եւ այլն:





























