ՄԱԿ-ը սիրիական Աֆրին քաղաքի բնակիչներին, որոնք գտնվում են թուրքական բանակի ռազմական գործողությունների գոտում, օգնություն ցուցաբերելու համար լայնամասշտաբ մարդասիրական գործողություն է նախապատրաստում:

Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի  պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մենք լայնածավալ արձագանք ենք նախապատրաստում՝ կախված քաղաքացիական բնակչության կարիքներից ... Եթե հակամարտությունը շարունակվում է, հասանելիությունը շատ դժվար է», - ասել է նա:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին, մենք շատ մտահոգված ենք Աֆրինի շրջանում բախումների մասին ստացվող տեղեկություններով», - ավելացրել է նա:

Ըստ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի՝ շրջանում  մոտ 324 հազար մարդ, այդ թվում` այլ տարածաշրջաններից 126 հազար փախստական կա: