1994 թվականից միջազգային ասպարեզում Չեխիան, այնուհետեւ Սլովակիան ներկայացրած գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Chess-News.ru կայքին հայտնել է, որ պաշտոնապես ձեւակերպել է տեղափոխությունը Սլովակիայի շախմատային ֆեդերացիայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Լեւոն Արոնյանից հետո աշխարհի երկրորդ ուժեղագույն հայ գրոսմայստերը, որն ապրում է Պրահայում այսուհետեւ կներկայացնի Հայաստանը: Մովսիսյանն ընթացիկ 2718 վարկանիշով աշխարհի 23-րդ գրոսմայստերն է: