Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջին քաշային կարգի պարտություն չկրած ներկայացուցիչ Վանես Մարտիրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարի 5-ին Կալիֆոռնիայում: Մրցակիցը հայտնի կդառնա առաջիկայում, հաղորդում է BoxingScene-ը:
Նախորդ մենամարտը Վանես Մարտիրոսյանն անցկացրել է 2010թ. հունիսին: Նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Ջո Գրինին: Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած բոլոր 28 մենամարտերն ավարտել է հաղթանակով:




























