Ճապոնիան եւ Չինաստանը հանդես են գալիս Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ ընդունած բոլոր բանաձեւերին խստորեն հետեւելու օգտին: Այսպիսի միասնական դիրքորոշում են հայտնել Ճապոնիայի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ Տարո Կոնոն եւ Վան Ին Պեկինում ընթացած բանակցությունների ժամանակ, հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են համագործակցել Կորեական թերակղզու ապանուկլեինացման գործում:




























